Մատչելիության հղումներ

Ամերիկյան հիպոթեկային հսկայի ֆինանսական տնօրենը ինքնասպան է եղել


Ամերիկյան հիպոթեկային վարկավորման հսկա Freddie Mac ընկերության ֆինանսական տնօրենը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է գործել:

Ֆեյրֆաքսի շրջանային ոստիկանությունը նշում է, որ 41-ամյա Դավիթ Քելերմանը, հայտնաբերվել է կախված: Նա, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել, թեեւ առայժմ պարզ չէ, արդյո՞ք այս քայլը կապ ունի Freddie Mac ընկերության ֆինանսական խնդիրների հետ:

Freddie Mac ընկերությունը ֆինանսական ճգնաժամի արդյունքում շուրջ 50 միլիարդ դոլար է կորցրել` իրականացրած ռիսկային վարկավորման պատճառով:

2008-ի սեպտեմբերին Միացյալ Նահանգների կառավարությունը ընկերությունը վերցրեց հսկողության տակ: Հենց այդ ժամանակ էլ Քելերմանը նշանակվեց ընկերության ֆինանսական տնօրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG