Այսօր Պրահայում հանդիպում են Եվրամիության եւ Թուրքիայի ղեկավարները` քննարկելու Եվրամիությանը այդ երկրի անդամակցության գործընթացին առնչվող հարցեր:
Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը եւ միության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը բանակցելու են Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի եւ ԵՄ-ի հետ բանակցություններում այդ երկրի գլխավոր ներկայացուցիչ Էգեմեն Բաղըշի հետ:
Ապրիլի սկզբին Եվրամիության երկրներ եւ Թուրքիա կատարած այցերի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչին, սակայն, ընդդիմանում են միության անդամ որոշ երկրներ, այդ թվում` Ֆրանսիան:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին: