Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մոռացեք սահմանի բացման մասին»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը:

Haberturk տեղեկատվական կայքի փոխանցմամբ, Էրդողանը, մասնավորապես, ասել է. - «Առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման` մոռացեք Հայաստանի հետ սահմանի բացման մասին»:

Սա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի չորրորդ նմանօրինակ հայտարարությունն է վերջին մեկ ամսվա ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը անցած շաբաթ, Երեւան կատարած իր այցից հետո, Անկարայում հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Հայաստանի հետ լիարժեք հարաբերությունները: Ավելի վաղ Բաբաջանը շեշտել էր, որ թուրք-հայկական բանակցությունները պետք է ընթանան ղարաբաղյան կարգավորման գործընթացին զուգահեռ:

Հայաստանը բազմիցս է հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմաններ դիվանագիտական հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG