Այսօր Ժնեւում կբացվի Միացյալ ազգերի կազմակերպության ռասիզմի թեմային նվիրված գիտաժողովը: Մի շարք Արեւմտյան երկրներ հրաժարվել են մասնակցել գիտաժողովին, որտեղ, ամենայն հավանականությամբ, քննադատություն կհնչեցվի Իսրայելի հասցեին` անցած տարեվերջին Գազայի հատվածում իրականացրած ռազմական գործողությունների համար:
Ապրիլի 18-ին գիտաժողովին մասնակցությունից հրաժարվել են Միացյալ Նահանգները, երեկ` Ավստրալիան եւ Նիդեռլանդները: Իտալիան եւ Գերմանիան նույնպես, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի գիտաժողովին:
Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում` Human Rights Watch-ը, եվրոպական երկրների ղեկավարներին կոչ են արել մասնակցել ՄԱԿ-ի նախաձեռնած գիտաժողովին եւ դատապարտել ռասիզմի եւ քսենոֆոբիայի երեւույթները: