Թուրքիայի արտգործնախարարությունը անցած շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցից հետո ընդարձակ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ կա նաեւ ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ավանդական ուղերձին:
Այդ կապակցությամբ արտգործնախարարությունը, թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ, հայտարարել է, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր նախագահական ուղերձում չի արտասանի «ցեղասպանություն» բառը, քանի որ ԱՄՆ-ի նախագահը «չի ցանկանա կորցնել Թուրքիայի պես կարեւոր դաշնակցին»: