Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ – Սարգսյան առանձնազրույցը տեղի կունենա ապրիլի 23-ին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց նաեւ, որ երկու երկրների նախագահների առանձնազրույցը նախատեսված է ապրիլի 23-ին:

Ակնկալվում է, որ քննարկումներում մեծ տեղ կհատկացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին:

Ավարտված շաբաթ երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաքում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ում հանդիպումներում Դմիտրի Մեդվեդեւի հետ Ղարաբաղյան հարցը առանցքային է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG