Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը այսօր Թեհրանում հայտարարել է, թե աշխարհի որեւէ երկիր չի հանդգնի հարձակվել Իրանի վրա:
Նախագահը նաեւ Իրանի բանակը անվանել է «տարածաշրջանային կայունության երաշխավոր»:
Հայտարարություններն արվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած միջազգային լարվածության պայմաններում:
Մասնավորապես, լուրեր էին տարածվել, թե Իսրայելիՙ Բենիամին Նեթանյահուի գլխավորած նոր կառավարությունը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու հնարավորությունը: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, սակայն, հերքել է դրանքՙ ասելով, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը ռազմական լուծում չունեն:
Ուղիղ հեռարձակում