Այսօր Մոլդովայում կհրապարակվեն ապրիլի 5-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկի արդյունքները: Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի փոխանցմամբ, նոր տվյալները էականորեն չեն տարբերվի նախորդից:
Ձայների վերահաշվարկն անցկացվում է Մոլդովայի Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ընդդիմությունը գործընթացին չի մասնակցել, հայտարարելով, որ քվեաթերթիկները վերահաշվարկելու փոխարեն անհրաժեշտ է ստուգել ընտրացուցակները:
Խորհրդարանական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել էր իշխող Կոմունիստական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը:
Անցած շաբաթ Մոլդովայի ընդդիմությունը, բողոքարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ցույցեր էր կազմակերպել, որոնք վերաճել էին զանգվածային անկարգությունների: