Հեռախոսային հարցումն իրականացվել է ապրիլի 10-ին եւ 11-ին` ընդդիմադիրների բողոքի ցույցերի երկրորդ եւ երրորդ օրերին:
Հարցվածների 42 տոկոսը կողմ է արտահայտվել նախագահական արտահերթ ընտրությունների անցկացմանը, 25 տոկոսը՝ դեմ, 33 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:
Հարցման արդյունքները վկայում են, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարկանիշը բավական ընկել է. նրա գործունեությանը հավանություն է տալիս թբիլիսցիների 26 տոկոսը, մինչդեռ անցյալ տարվա հունիսին անցկացված հարցումների արդյունքներով այդ ցուցանիշը 42 տոկոս էր:
2008-ի հունիսին նախագահի գործունեությանը հավանություն չտվողները կազմում էին 41 տոկոս, իսկ այս տարվա ապրիլին` 39 տոկոս: Այս հարցի հետ կապված, բավական աճել է չկողմնորոշվածների թիվը. 2008-ի ամռանը հարցվածների 17 տոկոսն է դժվարացել կամ հրաժարվել պատասխանել, իսկ այս տարվա ապրիլին` 35:
Թբիլիսցիների մեծամասնությունը` 56 տոկոսը չի հավատում, որ Սահակաշվիլին ինքնակամ հրաժարական կտա: Դրան հավատում է հարցվածների միայն 10 տկոսը:
Հարցման մասնակիցների 70 տոկոսն ասել է, թե Վրաստանի համար «շատ կարեւոր» է ակտիվ ընդդիմություն ունենալը. 2008-ի ամռանը այդ կարծիքին էր հարցվածների 61 տոկոսը:
Gallup-ը նշում է, որ Վրաստանի բնակչության 25 տոկոսը ապրում է Թբիլիսիում, եւ 2006 թվականից անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ մայրաքաղաքի բնակչությունը ավելի բացասական է տրամադրված իշխանությունների հանդեպ, քան մարզերի բնակչությունը: