Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը ընդունել է Մեթյու Բրայզային


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր առավոտյան Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային:

«Մենք քննարկել ենք ղարաբաղյան կարգավորման հարցը, այսօր գործընթացում ստեղծված իրավիճակը», - ասել է Մամեդյարովը` ավելացնելով, որ անդրադարձ է եղել նաեւ հայ - թուրքական սահմանի բացման հնարավորությանը:

«Մեր սկզբունքն է չմիջամտել երրորդ երկրների ներքին գործերին, սակայն եթե հայկական ուժերը դուրս չբերվեն ադրբեջանական տարածքներից, սահմանի բացումը, անկասկած, կհակասի Ադրբեջանի ազգային շահերին», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG