Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` Կալիֆորնիայի 8-րդ ընտրատարածքի ընտրողներին ուղղած նամակում Փելոսին «մեծ անարդարություն» է որակել Հայոց ցեղասպանությունը եւ հիասթափություն է արտահայտել այն կապակցությամբ, որ Միացյալ Նահանգները տակավին պաշտոնապես չի ճանաչել այն:
Նույն աղբյուրի վկայությամբ` Կոնգրեսում գնալով աճում է թիվ 252 բանաձեւի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական աջակիցների թիվը:
Հայ դատի գրասենյակը հիշեցնում է նաեւ, որ նախագահ Բարաք Օբամայի հայրենի նահանգի` Հավայիի Ներկայացուցիչների պալատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայի հայկական համագումարը, իր հերթին, նախագահ Բարաք Օբամային հորդորել է կատարել իր խոսոտւմը եւ ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք հորդորում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց օգնել մեզ` վերջ դնելու ցեղասպանության ուրացման շրջապտույտին, դառնալով Հաստատման Դեսպան եւ նամակ հղելով նախագահ Օբամային», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի երեկվա հաղորդագրությունում: