Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` Սեմնեբին երեկ հայտարարել է, որ «անոմալիան» շտկելու յուրաքանչյուր ջանք կարեւոր է եւ բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության շահերից:

Եվրոպացի պաշտոնյայի փոխանցմամբ` Եվրամիությունը հուսով է, որ այս հարցը արագ լուծում կստանա:

«Սա մի հարց է, որը շատ ավելին է, քան սահմանի բացման տեխնիկական տեսանկյունները. այն նաեւ դժվարին պատմությունից հետո հաշտեցման գործընթաց է», - լրագրողներին ասել է Սեմնեբին` ամփոփելով. - «Հետեւաբար, կարեւոր է, որպեսզի գործընթացը շարունակվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG