Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն խոստովանել է, երբ ինքը դեռ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս էր, 26-ամյա մի կնոջ հետ հանդիպման արդյունքում երեխայի հայր է դարձել: Երեխան այժմ երկու տարեկան է:
Պարագվայի նախագահը այդ խոստովանությունը արել է իր նստավայրում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` ցանկանալով վերջ դնել երկրում ծագած քննարկումներին այդ հարցով իր դեմ հարուցված դատական գործի շուրջ:
«Ընդունում եմ իմ պատասխանատվությունը ու նաեւ այս հարցով այլեւս չեմ խոսելու», - ասել է նախագահը:
Պարագվայի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները իրարամերժ գնահատականներ են տվել նախագահի խոստովանության առնչությամբ:
Ոմանք գտնում են, որ միջադեպը անվստահություն է առաջացնելու եկեղեցու նկատմամբ, սակայն որոշ հոգեւորականներ շնորհակալ են նախկին եպիսկոպոս նախագահին, քանի որ «ընդունել է իր արածը»:
Քաղաքական փորձագետները գտնում են, որ ընդդիմությունը օգտագործելու է այս սկանդալային իրավիճակը նախագահին թուլացնելու համար:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո