Մատչելիության հղումներ

Թաիլանդի վարչապետ. «Բանգկոկում կարգուկանոնը վերահաստատվել է»


Թաիլանդի վարչապետ Աբհիսիտ Վեջաջիվան հայտարարել է, թե կառավարական զորքերին հաջողվել է կարգուկանոն վերահաստատել մայրաքաղաք Բանգկոկում երկուշաբթի տեղի ունեցած արյունալի բախումներից հետո։

Երկրի կառավարության հրաժարականը եւ նախկին վարչապետ, 2006 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում Թաիլանդից արտաքսված Թակսին Շինավատրայի վերադարձը պահանջող հազարավոր ցուցարարների եւ Թաիլանդի անվտանգության զորքերի միջեւ տեղի ունեցած մարտերի զոհ են դարձել 2 ցուցարարներ, ավելի քան 70-ը վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG