Մատչելիության հղումներ

Պերուում կամրջի փլուզումից առնվազն 8 մարդ է զոհվել


Առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 6 աշակերտ եւ 2 ուսուցիչ զոհվել եւ 30-ը վիրավորվել են Պերուի հարավում կախովի կամրջի փլուզման հետեւանքով։

Դասերի ավարտից հետո աշակերտները եւ նրանց ուսուցիչները անցնում էին դպրոցից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող կամուրջը, երբ այն անսպասելիորեն փլվել է եւ կամրջի վրա գտնվողները ընկել են 70 մետր խորությամբ անդունդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG