Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կարող է մասնակցել ՍԾՏՀ-ի Երեւանում կայանալիք նիստին


Ադրբեջանի պատվիրակությունը կարող է մասնակցել ապրիլի 16-ից 17-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

«Վերջնական որոշումը դեռեւս կայացված չէ, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի կազմակերպության նախագահությունը Հայաստանից անցնելու է Ադրբեջանին, մեր պատվիրակության մասնակցության հարցը քննարկվում է», - «Ռեգնում» գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության աշխատակից Էլխան Պոլուխովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG