Բրիտանացի գիտնականների կարծիքով, աշխատողի համար շաբաթվա առավել ծանր օրը` երեքշաբթին է, իսկ ստրեսսի առումով կիզակետը այդ օրվա ժամը 11:45-ն է։
«Daily Telegraph» օրաթերթի փոխանցմամբ, սննդային հավելումներ արտադրող «Բիմունո» ընկերության մասնագետները այս եզրակացությանը հանգել են 3 հազար չափահասների շրջանում անցկացրած հարցախույզի վերլուծության արդյունքում։
«Ավանդաբար մարդիկ մտածում են, թե երկուշաբթին է ամենավատ օրը, քանի որ դա աշխատանքային շաբաթվա մեկնարկն է, բայց պարզվում է, որ երեքշաբթին ավելի ծանր է։ Հենց այդ օրն է աշխատողն ամբողջությամբ ըմբռնում, որ սկսվել է աշխատանքային շաբաթը»,- ասել է «Բիմունո»-ի պաշտոնյա Գրեհեմ Ուոթերզը։
Հարցախույզի մասնակիցների 53 տոկոսը խոստովանել է, որ երկուշաբթի օրը հիմնարկում ջանք չի գործադրում՝ տրամադրված չէ աշխատել, դեռ չի «անջատվել» հանգստյան օրերից։ Մարդիկ հետաձգում են կարեւոր գործերը եւ տրվում են ինտերնետային զբաղմունքներին, օրինակ՝ AOL Instant Messenger, Skype, Facebook եւ համակարգչով գործընկերների, ազգականների ու բարեկամների հետ շփվելու հնարավորություն ընձեռող այլ կայքէջերին։
Դրա արդյունքում երեքշաբթի օրերին ստիպված աշխատում են նաեւ ընդմիջման ժամերին։ Այդ օրը շատ ժամանակ են հատկացնում սոսկ աշխատանքին վերաբերող էլեկտրոնային նամակներին, որոնք անտեսել են երկուշաբթի օրը, իսկ 11:45-ին լուծում պահանջող խնդիրների քանակը հասնում է գագաթնակետին, ինչի հետեւանքով առաջանում է լարվածություն եւ նյարդային վիճակ։
Հարցախույզի արդյունքների համաձայն, բրիտանացի աշխատողների շուրջ 23 տոկոսն ասել է, որ ամեն օր է գտնվում ստրեսսային վիճակում, 13 տոկոսն ասել է, որ սթրեսը` վերադասի վերաբերմունքի հետեւանքն է, 9 տոկոսն էլ ստրեսսի համար գործընկերներին է մեղադրել։
Բրիտանացի մասնագետների համոզմամբ, աշխատանքի հետ կապված սթրեսը դիմագրավելուն կնպաստի ոչ միայն բուն աշխատանքի ռացիոնալ կազմակերպումը, այլեւ առողջ ապրելակերպը, որը ենթադրում է ֆիզիկական ակտիվություն, ճիշտ ընտրված սնունդ եւ խմելու ջրի անհրաժեշտ քանակ։
Արմեն Քոլոյան, Պրահա