Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին երկխոսություն է առաջարկում


«Վերջնագրեր ներկայացնելը հեշտ է, դժվարը համատեղ աշխատելն ու միասին դժվարին իրավիճակներից ելքեր գտնելն է», - այսօր այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդդիմության կողմից իրեն ներկայացված հրաժականի պահանջին:

«Ես դիմում եմ երեկվա ցույցի մասնակիցներին: Ձեզանից յուրաքանչյուրի կարծիքն ինձ համար կարեւոր է: Սակայն այսօր, երբ բազմաթիվ վրացական ընտանիքներ ծանր կացության մեջ են, երկխոսությունից բացի այլ ճանապարհ մենք չունենք: Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջներին, ապա միայն մի բան կարող եմ ասել` առաջիկա 4 տարիներին ես դեռ շատ անելիք ունեմ», - հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով, երկրի իշխանությունները ընդդիմության հետ պատրաստ են բանակցել երեք թեմայի շուրջ: «Ինչպես հաղթահարել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները, ինչպես ազատագրել Վրաստանի գրավյալ շրջանները եւ ինչպես բարեփոխել երկրի քաղաքական համակարգը` սրանք են այն հարցերը, որոնք հուզում են Վրաստանի բոլոր քաղաքացիներին: Ես այս խնդիրների շուրջ պատրաստ եմ բանակցել բոլոր ուժերի հետ` արմատական են դրանք թե ավելի մեղմ քննդատություն են հնչեցնում», - ասել է Վրաստանի նախագահը:

Ընդդիմությունը, սակայն, մերժում է իշխանության հետ համագործակցելու բոլոր կոչերը: Հարյուրավոր մարդիկ ընդդիմության
ղեկավարների հետ միասին գիշերել են խորհրդարանի շենքի մոտ, իսկ այսօր տասնյակ հազարավոր մարդիկ կրկին հանրահավաք են անցկացնում Ռուսթավելի պողոտայում:

DPA գործակալության փոխանցմամբ` Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում նաեւ Վրաստանի այլ քաղաքներում, այդ թվում Բաթումիում եւ Փոթիում:

Ընդդիմության առաջնորդները վստահ են, որ կկարողանան Սահակաշվիլիին ստիպել հեռանալ պաշտոնից: «Միայն մեր կոպիտ սխալը կարող է օգնել Սահակաշվիլիին` այս անգամ էլ մնալ իշխանության գլուխ», - հայտարարել ընդդիմության ղեկավարներից Դավիթ Գամկրելիձեն:

Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը ընդդիմությունը սկսել է երեկ եւ վստահեցնում է, որ չի դադարեցնելու ակցիան մինչեւ նախագահի հրաժարականը:

Protests in Tbilisi

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG