Մատչելիության հղումներ

Էվո Մորալեսը հացադուլ է հայտարարել


Բոլի‎վիայի նախագահ Էվո Մորալեսը հացադուլ է հայտարարել` խորհրդարանից պահանջելով օրենք ընդունել, որով կարտոնվի այս տարվա ընթացքում ընտրությունների անցկացումը։

Բոլիվիայի ընդդիմությունը գտնում է, որ նախ պետք է բարեփոխումներ անցկացնել` ընտրությունների ժամանակ կեղծիքները բացառելու համար։

Մորալեսը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է հետաձգել ընտրությունները, որոնք, հունվարին հաստատված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 6-ին։

Մեկնաբանների կարծիքով, սոցիալիստ Էվո Մորալեսի վերընտրվելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ ընդդիմությունը պառակտված է եւ փորձառու առաջնորդ չունի։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG