Հաջորդ 18 ամիսները կարող են բախտորոշ լինել Իրաքի համար, քանի որ ամերիկյան զինուժը դուրս է բերվում այդ երկրից, նախօրեին Իրաք կատարած անսպասելի այցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով, եկել է պահը, երբ Իրաքի ժողովուրդը պետք է ստանձնի սեփական երկրի նկատմամբ պատասխանատվությունը:
Միացյալ Նահանգների նախագահը, ով Իրաք էր մեկնել Թուրքիայից, երկրում մնացել է ընդամենը 5 ժամ: Այցի ընթացքում Օբաման հանդիպել է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ: Իրաքյան այցից հետո Օբաման վերադարձել է Վաշինգտոն` ավարտելով իր 8-օրյա առաջին Եվրոպական այցը:
Ներկայումս Իրաքում տեղաբաշխված ամերիկյան զինծառայողների թիվը հասնում է 140 հազարի: