Մատչելիության հղումներ

Մոլդովայում ընդդիմության եւ իշխանությունների միջեւ բանակցությունները ձախողվեցին


Մոլդովա - Ոստիկանության ուժերի բախումը ցուցարարների հետ Քիշնեւում, 07 ապրիլ, 2009
Մոլդովայի ոստիկանությունը գիշերվա ընթացքում վերականգնել է հսկողությունը երկրի նախագահի նստավայրի եւ խորհրդարանի նկատմամբ: Ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երեկ ընթացած բանակցությունները ձախողվել են:

Քիշնեւում ընդդիմությունը բողոքի ակցիա էր կազմակերպել` կասկածի տակ դնելով կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում Կոմունիստական կուսակցության տարած հաղթանակը:

Երկուշաբթի սկսված բողոքի ցույցերը երեկ վերաճել էին զանգվածային անկարգությունների եւ բռնությունների, ընդդիմադիրները գրավել էին նախագահի նստավայրը եւ խորհրդարանի շենքը:

Ոստիկանության ուժերի հետ բախումների արդյունքում շուրջ 100 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է 1 զոհի մասին:
XS
SM
MD
LG