Երեկ ավելի վաղ Անկարայում Բարաք Օբաման, պատասխանելով Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանդի մասին հարցին, խուսափել է «ցեղասպանություն» հասկացությունը կիրառելուց։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ճաշից անմիջապես առաջ:
«Նախագահ Օբաման իր աջակցությունը հայտնեց երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին, գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: ԱՄՆ-ի նախագահը քաջալերեց կողմերին՝ մոտ ապագայում կնքելու երկու կարեւոր երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր: Օբամայի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ձեռնարկած քայլերը պատմական եւ խիզախ քայլեր են, ու հայ - թուրքական սահմանի բացումը կարող է ապահովել երկու ժողովուրդներին խաղաղ եւ բարեկեցիկ ապագա», - ասաց Տիգրան Բալայանը:
Երեկ ավելի վաղ Անկարայում Բարաք Օբաման, պատասխանելով Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանդի մասին հարցին, խուսափել է «ցեղասպանություն» հասկացությունը կիրառելուց:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Իմ հայտնած տեսակետներն արձանագրված են, եւ դրանք չեմ փոխում։ Ինձ շատ է ոգեւորում այն հանգամանքը, որ Աբդուլա Գյուլի նախագահության օրոք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի են ունենում բանակցություններ, որոնց օրակարգում երկար ժամանակ լուծում պահանջող խնդիրներն են, այդ թվում այդ մեկը», - Անկարայում ասել է Օբաման` ակնարկելով Հայոց ցեղասպանության թեման։
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նույն օրը ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Ազգային մեծ ժողովում, Բարաք Օբաման ասել է, որ չթոթափված պատմական բեռը ծանր է։ Յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել անցյալը, դա է տալիս ավելի լավ ապագայի հույսը։
«Ես դա ասում եմ որպես նախագահ մի երկրի, որը շատ երկար ժամանարկ իմ նմաններին չէր տալիս քվեարկելու հնարավորություն։ Բայց հենց փոխվելու ունակությունն է զարգացնում մեր երկրները», - ընդգծել է ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահ Բարաք Օբաման։
Աստղիկ Բեդեւյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա