Մատչելիության հղումներ

Իրանը արդարացված է համարում Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը


Իրանը այսօր հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից շաբաթավերջին հրթիռի արձակումը արդարացված էր։ Պաշտոնական Թեհրանը նաեւ ժխտել է լուրերը, թե Իրանի եւ Հյուսիային Կորեայի հրթիռային ծրագրերը փոխկապակցված են։

Արտգործնախարարության խոսնակ Հասան Քաշքավին լրագրողներին ասել է, թե Իրանն աջակցում է §խաղաղ նպատակներով¦ տիեզերական հետազոտությունների անցկացմանը եւ §գտնում է, որ ուրիշները նույնպես այդ իրավունքն ունեն¦։

2009-ի փետրվարին Իրանը հաջողությամբ արձակեց իր կողմից ստեղծված առաջին տիեզերական արբանյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG