Նախնական տվյալներով, Մոլդովայի իշխող Կոմունիստական կուսակցությունը երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 50 տոկոսը։
Մոլդովայի նոր ձեւավորվող խորհրդարանը պետք է քվեարկությամբ ընտրի երկրի նախագահին։ Կոմունիստական կուսակցության առաջնորդը` Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, այս ընտրություններում չի կարող իր թեկնածությունը ներկայացնել, քանի որ երկրի սահմանադրությունը արգելում է նույն անձին երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում։