Պատասխանելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից հնչեցված այն հայտարարությունների շուրջ, ըստ որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերով, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմամբ եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ»։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել։ Հայաստանի արտգործնախարարը նաեւ շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը։
«Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: