Աշակերտները, իրենց հերթին, «Մաքս Լիբերթի»-ին ասացին, որ եթե այսօր գրքի ցուցահանդեսի փոխարեն այստեղ լիներ համակարգչային խաղերի ցուցահանդես-վաճառք, ապա դրան իրենք ավելի ակտիվ կմասնակցեին:
«Խնկո Ապոր» անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարեւորում է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքը: Նա սակայն նշում է, որ պետությունն այսօր շեղվել է գիրքն ընթերցողին ներկայացնելու ճանապարհից: Զրուցակցիս խոսքով, եթե այսօր պետությունը, ասենք, տնտեսական ճգնաժամից դուրս գալու որոշ ծրագրեր է մշակում, ապա նույն ուշադրությունը անհրաժեշտ է նաեւ այս ոլորտում: Նրա խոսքով հատկապես պատանի ընթերցողին ուղղորդել է հարկավոր:
Նարինե Ղալեչյան