Հաղորդագրությունում մեկնաբանվում է, որ դա կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու` Թուրքիայի նախապատրաստական աշխատանքների դեմ բողոքի նշան լինել:
Մեջբերելով հայ - թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ վերջին օրերի հրապարակումները` ադրբեջանական գործակալությունը ներկայացնում է նաեւ Իգդիրից պատգամավոր Ալի Գյուներիի խոսքերը, ով ասել է, թե Իգդիրում ազատ առեւտրի գոտի է ստեղծվելու, սահմանամերձ շրջանի առեւտուր է կազմակերպվելու հայ գործարարների հետ, Հայաստանի, ինչպես նաեւ Իրանի հետ սահմանամերձ շրջաններում առեւտրային գործարքներից մաքս չի գանձվելու:
Ըստ մամուլի հրապարակումների` հայ - թուրքական սահմանի բացման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել ապրիլի 16-ին: Այդ օրը նախատեսված է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի մասնակցությունը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին:
Հրաչ Մելքումյան, Պրահա