Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն առայժմ տարաձայնություններ ունեն»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման արդյունքում երկու երկրների հարաբերություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ կարեւորագույն հարցերում առայժմ փոխհամաձայնություն չկա:

Աշխարհի 20 ամենազարգացած երկրների գագաթաժողովից հետո Մեդվեդեւը լրագրողներին ասել է, որ Օբաման «լավ տպավորություն է թողել»:

Երկու գերտերությունների առաջնորդները չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջուկային սպառազինությունները կրճատելու վերաբերյալ պայմանագիրը:

Այդուհանդերձ, Մեդվեդեւը ասել է, թե «ամենաբարդ խնդիրներում լուրջ առաջընթաց չի գրանցվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG