Մատչելիության հղումներ

Սպանության համար դատապարտված կալանավորը դիմել է փախուստի


Այսօր ժամը 17:00 սահմաններում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել կալանավոր Արշակ Հայկազի Աղաբաբյանը, ով անցած տարվա դեկտեմբերին սպանության մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացնում է նաեւ, 26-ամյա Աղաբաբյանը հաշվառված է եւ բնակվում է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում:

Ներկայումս քրեական գործը գտնվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:

«Դեպքի առնչությամբ անհապաղ իրազեկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ իրավասու կառույցներ: Միաժամանակ, քրեակատարողական վարչության կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ` փախուստի դիմած դատապարտյալին հայտնաբերելու եւ փախուստի հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG