Նիդեռլանդների Հաագա քաղաքում այսօր կգումարվի 1-օրյա միջազգային համաժողով` նվիրված Աֆղանստանում անվտանգություն եւ կայունություն հաստատելուն ուղղված միջազգային ջանքերին:
Համաժողովին մասնակցելու են ավելի քան 80 երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, համաժողովին սպասվում է Իրանի եւ ԱՄՆ-ի մասնակցությունը: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 1979 թվականից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաժողովից առաջ հայտարարել է, որ հույս ունի «կառուցողական» առաջարկներ լսել իրանական կողմից` միեւնույն ժամանակ նշելով, որ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ծրագրեր չունի: