«Իմ կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մի երեւույթ է, որ հասունացել է, եւ դա բխում է այն հարաբերությունների տրամաբանությունից, որ ստեղծվում է մեր տարածաշրջանում», - մեկնաբանեց Սաֆրաստյանը:
Ապրիլին սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի այցը Հայաստան: Ռուբեն Սաֆրաստյանը հակված չէ այդ այցը շրջադարձային համարել երկու երկրների փոխհարաբերություններում: Բաբաջանը Հայաստան է ժամանելու ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ձեւաչափում` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների նիստին:
«Կքննարկվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը: Ես կարծում եմ, որ դա նոր էջ չի բացի, այլ կնպաստի այն դրական մթնոլորտի ձեւավորմանը, որի կարիքն այնքան ունեն հայ-թուրքական հարաբերությունները», - նշեց թուրքագետը:
Պաշտոնական Անկարայի վերջնական որոշումը, զգալի չափով պայմանավորված կլինի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարքագծից` կախված այն բանից` կարտաբերի վերջինս հայերի ցեղասպանություն եզրույթը, թե ոչ, ըստ այդմ էլ, Սաֆրաստյանի կարծիքով, Անկարան շրջանառության մեջ կդնի նախօրոք պատրաստված քաղաքական սցենարներից մեկը:
Տիգրան Ավետիսյան