Մատչելիության հղումներ

Ըստ Կրեմլի, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են քայլ անել զինաթափման պայմանագրի նորացման ուղղությամբ


Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են քայլ անել երկու երկրների միջեւ գործող Ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագրի նորացման ուղղությամբ` երբ գալիք շաբաթ նախագահներ Մեդվեդեւն ու Օբաման հանդիպեն Լոնդոնում:

Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սերգեյ Պրիխոդկոն, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է, որ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման ապրիլի 2-ին G20-ի համաժողովի շրջանակներում հանդիպման արդյունքում հանդես են գալու սպառազինությունների պաշարների մասին համատեղ հայտարարությամբ:

Գալիք դեկտեմբերին ավարտվում է 1991 թվականին ստորագրված Ստրատեգիական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի գործողության ժամկետը, որի շրջանակներում զգալիորեն կրճատվել են ամերիկյան եւ ռուսական միջուկային զինանոցները: Վերջին տարիներին պայմանագրի նորացման շուրջ բանակցությունները կանգ էին առել` ԱՄՆ - Ռուսաստան հարաբերություններում լարվածության հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG