Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը նույնպես կոչ են արել, որպեսզի հատկացումները լինեն այդքան:
2009-ի ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի նախագահի կողմից արդեն ստորագրվել ու հաստատվել է 48 միլիոն դոլարի օգնություն` Հայաստանի, եւ 8 միլիոն դոլար` Lեռնային Ղարաբաղի համար:
Ենթահանձնաժողովում, ուր հրավիրված էին ամերիկահայ համայնքի ներակայացուցիչները, նաեւ մտահոգություններ են հնչել` կապված Հայաստանի ներքին իրավիճակի, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի հետ:
Մասնավորապես, հանրապետական կոնգրեսական Դենիս Ռեբերգսը մտահոգություն է հայտնել Հայաստանում օրենքի գերակայության եւ դատական համակարգի անկախության առնչությամբ:
Վան Գրիգորյանն ասել է, թե «հստակորեն` Ամերիկայի հայկական համագումարը, հայ համայնքը եւ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են տեսնել ժողովրդավարության արագ բարելավում, օրենքի գերակայություն, անկախ ու արդար դատական համակարգ, արդար ընտրություններ»:
«Հայաստանցիները գիտակցում են այս մարտահրավերի գինը եւ համաձայն են, որ նրանք պետք է ուշադրությամբ մոնիթորինգի ենթարկվեն միջազգային հանրության կողմից: Այս հարցում, կցանկանայի ընդգծել կառուցողական դերը, որ կատարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երկրի ժողովրդավարական համակարգում», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը:
Հրաչ Մելքումյան, Պրահա