Մատչելիության հղումներ

Իտալիայում անցկացվել է Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» գրքի շնորհանդեսը


Ինչպես այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, երեկ Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի Քահանայապետական Լեւոնյան վարժարանի արարողությունների սրահում՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ Ռիցոլի հրատարակչության կողմից կազմակերպվել է մեծանուն իտալահայ գրող, հրապարակախոս, գիտնական-հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը:

Անտոնիա Արսլանն առավել հայտնի է հայ հասարակությանը որպես Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» հեռուստաֆիլմի սցենարին հիմք ծառայած համանուն վեպի հեղինակ, որը լույս է տեսել 2004 թվականին եւ թարգմանվել ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, հունգարերեն, հունարեն, շվեդերեն, իռլանդերեն, սլովեներեն, ռումիներեն, թուրքերեն, արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ այլ լեզուներով՝ նվաճելով մրցանակներ, այդ թվում՝ Premio Campiello (2004), Premio Stresa di Narrativa (2005), Premio P.E.N., Premio Manzoni: «Արտույտների ագարակը» (2007) տեսաֆիլմը եւս արժանացել է մեկ տասնյակից ավելի մրցանակների:

Միջոցառմանը մասնակցել են Իտալիայում հավատարմագրված երկրների դեսպաններ, դիվանագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG