Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի (ում անցած շաբաթ նույն դատարանը դատապարտեց 3 տարվա ազատազրկման) եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Այս հանցանքի համար օրենսդիրը նախատեսել է 5-ից 10 տարի ազատազրկում: Անցած շաբաթ մեղադրող Կորյուն Փիլոյանը առաջարկել էր Վարդան Ջհանգիրյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման` 5 տարին չկիրառելու եւ փորձաշրջան սահմանելու պայմանով:
Վարդան Ջհանգիրյանը, հիշեցնենք, առողջական խնդիրներ ունի եւ հենց այդ հիմնավորմամբ անցյալ տարի հունիսին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, փոխվել էր երկրից դուրս չգալու ստորագրությամբ:
Պաշտպանական կողմը այսօր դատարանին խնդեց վճիռը կայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Վարդան Ջհանգիրյանը անհապաղ պետք է բուժում ստանա արտասահմանում:
Դատավճիռը կհրապարակվի գալիք երեքշաբթի:
Կարինե Քալանթարյան