Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրել է խաղաղ բնակչության դեմ արգելված զենք օգտագործելու մեջ


Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում վերջին իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ խաղաղ բնակչության դեմ սպիտակ ֆոսֆորային արկեր օգտագործելու մեջ:

Human Rights Watch-ը Միացյալ ազգերի կազմակերպությանը կոչ է արել հետաքննություն իրականացնել երեք շաբաթ տեւած Գազայի պատերազմում Իսրայելի եւ Համասի կողմից գործած հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Իսրայելի զինված ուժերն այսօր ժխտել են ներկայացվող մեղադրանքները` ասելով, թե իրենց կողմից օգտագործված ծխածածկույթ ստեղծող արկերը միջազգային իրավունքի նորմերով թույլատրվող զինատեսակներից են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG