Մատչելիության հղումներ

Երկու ավիավթարների արդյունքում 19 մարդ է զոհվել


ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում կիրակի օրը ավիավթարի հետեւանքով, նախնական հաղորդագրությունների համաձայն, 17 մարդ է զոհվել:

Ինքնաթիռը, որ օդ էր բարձրացել Կալիֆորնիայից, ընկել է Մոնտանայի Բաթլ քաղաքի օդանավակայանի թռիչքուղուց ընդամենը 150 մետր հեռավորության վրա` հավանաբար վայրէջք կատարելու անհաջող փորձի արդյունքում:

Այսօր առավոտյան, Տոկիոյի «Նարիտա» օդանավակայանում վայէջք կատարելիս բռնկվել է մի բեռնատար ինքնաթիռ: Ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են: Ինքնաթիռը Չինաստանից բեռնափոխադրումներ էր իրականացնում Ճապոնիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG