Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում ընտրությունները խաղաղ են անցել


Մակեդոնիայում նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խաղաղ են անցել` ի հակադրություն անցած տարվա խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքում հակառակորդ երկու ալբանական կուսակցությունների աջակիցների միջեւ փոխհրաձգություններ էին տեղի ունեցել:

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում բռնությունների եւ ձայների կեղծման լուրջ փաստեր չեն արձանագրվել, ընտրություններին մասնակցել են Մակեդոնիայի 1,8 միլիոն ընտրողների կեսից ավելին:

Այս ընտրություններից մեծապես կախված էր Մակեդոնիայի` Եվրոպական միությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG