Ուրբաթ օրը ավարտված գագաթնաժողովում Եվրամիության 27 երկրների ղեկավարները հաստատեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որով նախատեսվում է սերտացնել քաղաքական եւ տնտեսական կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ, ազատ առեւտրի գոտի ստեղծել, մեղմել վիզային սահմանափակումները եւ զգալի ֆինանսական օժանդակություն տրամադրել:
Փոխարենը` Բրյուսելը հավակնորդ երկրներից պահանջում է օրենսդրական եւ ժողովդրավարական բարեփոխումներ իրականացնել:
«Մեր երազանքը իրականություն դարձավ», - ծրագրի ընդունումից հետո հայտարարեց Եվրամիությունում նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:
Արձագանքելով վերջինիս այն հայտարարությանը, թե Բելառուսը կարող է մոռանալ այս ծրագրի մասին, եթե ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, Ռուսաստանի արտգործախարարն այսօր ասել է. - «Արդյոք սա փորձ չէ՞ ետ պահել երկրներին այն որոշումներց, որոնք նրանք պետք է որ կարողանան ինքնուրույն կայացնել»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա