Մատչելիության հղումներ

Տաքսի, տաքսի ... VIDEO


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության ու պետավտոտեսչության տեսուչներն արդեն երկու շաբաթ ստուգումներ են իրականացնում` հայտնաբերելու անհատ տաքսու վարորդներին, ում մեքենաները չունեն դեղին պետհամարանիշ ու սակաչափ, 10 տարեկանից ավելի ծեր են, եւ ովքեր հարկեր չեն վճարում պետությանը:

Անհատ տաքսի վարողներից մի քանիսն արդեն տուգանվել են, ու մոտ երեք տասնյակ վարորդներ կրկին հավաքվել էին Երեւանի «տեցի կրուգ» կոչվող մասում` օրենքի կիրառման պատասխանատուների աչքից հեռու:

Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ նախարարը պատրաստվում է անհատ տաքսիների նկատմամբ օրենքի պահանջի վերաբերյալ մի քանի օրից հանդես գալ հայտարարությամբ:

Միայն Երեւանում, ըստ վարորդների, կա մոտ 10 հազար անհատ տաքսի վարող:




Ռեպորտաժը` Կարինե Սիմոնյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG