Ներկայացված է հատուկ միջոցների ցանկը` ռետինե մահակներ, արցունքաբեր գազ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքները քանդելու միջոցներ, տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Նախագծով «հատուկ եւ մարտական տեխնիկա» կարող է գործադրվել «զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, հետ մղելիս»։
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է օրինագիծը ներկայացնելու առիթը, Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը նշեց, որ նմանօրինակ զինված խմբերի դիմադրությունը ճնշելու առիթ «իհարկե, եղել է շատ անգամ, վերջինը` [2008 թվականի] մարտի 1-ին»:
Կառավարության հեղինակած այս հրատապ օրինագծով նախատեսվում է նաեւ, որ Ոստիկանության զորքերում զինծառայությունը պայմանագրով կազմակերպվում է 2009 թվականից՝ զորակոչին զուգահեռ:
Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում:
Անուշ Մարտիրոսյան