Մատչելիության հղումներ

Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսում գործում է հայկական տաղավարը


Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսին իր տաղավարով առաջին անգամ ներկայացել է նաեւ Հայաստանը: Հայկական տաղավարում ցուցադրված են հայ եւ օտարազգի հեղինակների` հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակություններ:

Ցուցահանդեսի հայկական պատվիրակությունը գլխավորում է բանաստեղծ, Հայաստանի մշակույթի նախարարության հրատարակչական գործակալության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանը:

«Տաղավարում ներկայացված են հայաստանյան 50-ի չափ հրատարակչություններ` իրենց գրքերով: Նաեւ մասնակցում են հրատարակիչներ, գրատարածներ: Սա միայն գրքի ցուցադրանք չէ, այլեւ պայմանագրեր կնքելու հնարավորություն», - ասաց Միլիտոնյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ Ֆրանսիայում կան անվանի պատմաբաններ, հայագետներ, գրողներ, ինպես օրինակ` Կլոդ Մութաֆյանը, Ժան-Պիեռ Մայեն, Վարուժան Կյուրեղյանը, հրատարակիչ Հրաչ Պետրոսյանը, ովքեր իրենց ֆրանսերեն հրատարակություններով ներկայացված են հայկական տաղավարում:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG