Այս առիթով երեկ երեկոյան տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանան նշել է, որ սա լինելու է Կովկասում Արգենտինայի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը եւ կարեւորել է հայերի դերը Արգենտինայի կյանքում:
Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում Ագրենտինայի դեսպանության բացմամբ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը «մտնում են ամենաբարձր մակարդակի»:
Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում` գործարար Էդուարդո Էռնեկյանը:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո