Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 43 միլիարդ դոլար կհատկացնի հակաճգնաժամային նոր ծրագրին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստվում է 43 միլիարդ դոլարով ավելացնել բյուջեի ծախսային մասը: Հավելյալ գումարները նախատեսվում են հակաճգնաժամային նոր միջոցառումներ անցկացնելու համար:

Ռուսական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Պուտինն ասել է, թե «վերանայված բյուջեն հնարավորություն կտա շուրջ 1,5 տրիլիոն ռուբլի հատկացնել հակաճգնաժամային միջոցառումներ անցկացնելու համար»:

Պուտինը նաեւ տեղեկացրել է, որ 43 միլիարդ դոլարի այս նոր հատկացումը նախատեսվում է որպես լրացում` 2008 թվականին հայտարարված 150 միլիարդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG