Նյու Յորքի դատարանում ամերիկացի ֆինանսիստ Բեռնարդ Մեդոֆը իրեն մեղավոր է ճանաչել ֆինանսական մեքենայությունների միջոցով շուրջ 50 միլիարդ դոլար շորթելու մեջ, ասելով, որ ինքը «խորապես ցավում եւ ամաչում է»:
Մեդոֆն իրեն մեղավոր է ճանաչել հարուցված բոլոր 11 մեղադրանքների մասով եւ 70-ամյա ֆինանսիստը, ամենայն հավանականությամբ, մինչեւ կյանքի վերջը բանտում կանցկացնի:
20 տարի շարունակ Մեդոֆի հիմնադրած ֆինանսական բուրգը խաբեությամբ մի շարք խոշոր բանկերից, ներդրումային հիմնադրամներից, մասնավոր ընկերություններից, ինչպես նաեւ հազարավոր քաղաքացիներից ֆինանսական միջոցներ է ներգրավել` շահավետ ներդրումներ կատարելու եւ բարձր տոկոսադրույքով դիվիդենտներ վճարելու կեղծ խոստմամբ: