Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընդդիմադիրները քաղաքական ակցիաներ են անցկացրել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում


Երեկ երեկոյան Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ակցիաներին մասնակցող ընդդիմադիրները քաղաքական եւ սոցիալական պահանջներ են առաջ քաշել:

Մոսկվայում բողոքի երթը պետք է անցկացվեր 19:00-ին, Տվերսկայա փողոցում, սակայն վերջին պահին կազմակերպիչները փոխել են հանդիպման վայրը, եւ, հավաքվելով Խաղաղության պողոտայում, շարժվել են դեպի քաղաքի կենտրոն: Հավաքված մոտ 300 ցուցարարները, հիմնականում երիտասարդներ, պահանջել են նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաժարականը:

Ակցիայի մասնակից Նիկոլայ Լեսկինը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երիտասարդներից շատերը շուտով դուրս կգան փողոցներ:

«Արդեն բոլորն են տեսնում, որ երկրում սոցիալական իրավիճակը վատանում է, որ մարդու իրավունքները ոտնահարվում են, որ քաղքանտարկյալների թիվը գնալով աճում է», - հայտարարեց երիտասարդ ընդդիմադիրը:

Բողոքի ակցիաները կազմակերպել էր «Դռուգայա Ռոսիա» դաշինքը:

Երթերը արտոնված չեն իշխանությունների կողմից եւ կազմակերպիչները ամեն ինչ անում են հնարավոր ձերբակալություններից խուսափելու համար: Ոստիկանները, որոնք նախօրեին խոստացել էին խոչընդոտել բողոքի ակցիաների անցկացմանը, ձերբակալել էին մի քանի մարդու, այդ թվում` լրագրողների:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG