Նախատեսված էր, որ թռիչքները կսկսվեն այսօրվանից: Վրացական ընկերության ներկայացուցիչն ասել է, թե հետաձգման պատճառները տեխնիկական են:
Հաղորդելով այս մասին` «Կովկասպրես» գործակալությունը նշում է, որ թռիչքները իրականացնելու է հայաստանյան «Արմավիա» ընկերությունը. Թբիլիսի - Երեւան - Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիաչվերթները իրականացվելու են օրը երկու անգամ: