Մատչելիության հղումներ

Ալյուրի գները իջեցվել են մինչեւ թանկացումը եղած մակարդակին


Ալյուրի շուկայում gործող տնտեսվարող սուբյեկտները ալյուրի մատակարարման գները իջեցրել են մինչեւ թանկացումը եղած մակարդակին: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն այժմ արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ:

Իջեցվել է նաեւ շաքարավազի մանրածախ գինը` որն իրացվում է կիլոգրամը 245 դրամով, անցած շաբաթ գրանցված 270-ի փոխարեն:

Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հարուցած վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը:

Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Պետեկամուտների կոմիտեն այդ ցանկը հաշվի կառնի նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG