Մատչելիության հղումներ

Իրանը «հատել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական շեմը»


Իսրայելի ռազմական հետախուզության պետ, գեներալ-մայոր Ամոս Յադլինը ասել է, թե Իրանը արդեն բավարար չափով տիրապետում է միջուկային տեխնոլոգիաներին, որպեսզի միջուկային զենք ստեղծի:

Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել է գեներալ-մայոր Ամոս Յադլինի խոսքերը, ով Էհուդ Օլմերթի կառավարությանը ներկայացնելով հետախուզության տվյալները, ասել է. - «Իրանը հատել է անհրաժեշտ տեխնոլոգիական շեմը»:

Իսրայելը միջուկային զենք ստեղծելուն ուղղված Իրանի ջանքերը դիտարկում է որպես սպառնալիք, որն առաջին հերթին ուղղված է հրեական պետության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG