Մատչելիության հղումներ

Արարատի պահածոների գործարանը գյուղացիներին պարտք է 80 միլիոն դրամ


Այսօր գյուղացիական տնտեսությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ` պահանջելով ստիպել Արարատի պահածոների գործարանին վճարել անցած տարի իրենց կողմից մթերված մոտ 80 միլիոն դրամի գյուղմթերքների դիմաց կուտակված պարտքը:

«Մենք այնքան ենք կոփվել, որ ոչ մի կառավարության աջակցություն չենք ուզում, ընդամենը մեր քրտնած աշխատանքի գումարն ենք ուզում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքողներից մեկը:

Անցած տարի Արարատի մարզի տարբեր գյուղերից Արարատի պահածոների գործարանին մոտ 80 միլիոն դրամի գյուղմթերք է հանձնել: Կնքվել է են պայմանագրեր, որ գործարանը պարտավորվում է մինչեւ տարեվերջ վճարել մատակարարված մթերքի դիմաց, սակայն գյուղացիական տնտեսություններին հասանելիք գումարները դեռեւս չեն վճարվել:

Կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ գործարանը խոստացել է մարտի 12-ից սկսել վճարումները:


Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG